PPLS Rooms-ը միավորում է հյուրանոցային սենյակներն ու համատեղ բնակության ձևաչափը նրանց համար, ովքեր գալիս են Դիլիջան մի քանի օրով, մեկ ամսով կամ ավելի երկար։ Այստեղ կարող եք ապրել Ձեր ռիթմով, աշխատել հեռավար, հանգստանալ և լինել համայնքի մաս՝ Ձեզ տանը զգալով նույնիսկ տնից հեռու։
PPLS Rooms-ը գտնվում է Դիլիջանի բնության գրկում՝ անտառներով և լեռներով շրջապատված։ Հյուրերի տրամադրության տակ են կեցության տարբեր տարբերակներ, աշխատանքի, շփման և հանգստի ընդհանուր տարածքներ, ինչպես նաև այն ամենը, ինչ անհրաժեշտ է հարմարավետ առօրյայի համար։
Սենյակներում կան աշխատատեղեր և արագ Wi‑Fi, իսկ ընդհանուր տարածքներում կարելի է աշխատել, հանգստանալ և շփվել սենյակից դուրս։ Բոլոր տարբերակների համար գործում է հատուկ «30 օր» սակագին առնվազն 30 գիշեր կեցության դեպքում։
- մեքենայով Երևանից
- ~1,5ժ
- տեսակի սենյակ
- 3
- անվտանգություն և տեսահսկում
- 24/7